HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքում այրվում են անտառծածկույթներ

Արդեն 3 օր է` Կապանի տարածաշրջանի Վարդավանք գյուղական համայնքի վարչական տարածքում անտառածածկույթներ են հրկիզվում: Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի խոսքով` այս պահի դրությամբ հրշեջներին հաջողվել է մեկուսացնել այրվող տարածքը, եւ ընդամենը մի քանի կոճղերի կրակն է  մնացել մարելու: «Գրեթե ամբողջությամբ հաջողվել է մարել հրկիզված տարածքները: Անտառի խոտածածկույթը չոր է, հիմնականում հրդեհի արագ տրածմանը նպաստում էր հենց դա` չոր տերեւներն ու փտած ու չորացած ծառերը: Վերգետնյա հրդեհի ժամանակ մոտ 18-20 հա տարածք է այրվել: Այս պահին էլ հրշեջները տեղում են եւ փորձում են վերջնականաապես հանգցնել մի քանի օր շարունակ հրկիզվող տարածքները, որոնք հանգցնելուց հետո կրկին շարունակում էին այրվել եղանակային չոր պայմանների պատճառով», - դեպքի վայրից «Հետքին» փոխանցում է Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետը: Զրուցակցիս խոսքով` դեռեւս պարզ չէ հրդեհի պատճառը: Չի բացառվում, որ պատճառը մարդկային գործոնն է: Ի դեպ, այս տարի Սյունիքում շատ էին անտառային հրդեհները: Երեկ էլ Բռնակոթ գյուղի հարակաից անտառային տարածքներում էր հրդեհ բռնկվել, որը հաջողվել էր հենց նույն օրը մարել: Արթուր Հարությունյանի տեղեկատվությամբ` այրվել է մոտ 3 հա տարածք: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter