HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարությունը սկսել է կասկածել

Խոսրովի արգելոցում Գիլան արգելավայրի ստեղծման որոշման օրինականության վրա Պարզվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը նույնպես կարծում է, որ Խոսրովի արգելոցում Գիլան արգելավայրի ստեղծման մասին որոշումը հակասում է Հայաստանի բնապահպանական օրենսդրությանը: Այդ մասին ուղղակիորեն նշված է «Տարբեր գերատեսչությունների կողմից պետական արգելավայրերի կառավարման առանձնահատկությունների բացահայտում» զեկույցի նախագծում, որն իրականացվում է «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» միջին ծավալի ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից` ի դեմ ՀՀ բնապահպանության նախարարության` ՄԱԶԾ-ի եւ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) աջակցությամբ: Զեկույցին կցված ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի կենտրոնի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանի ստորագրությամբ նամակում ասված է, որ ծրագիրը կընդունի արգելավայրերի կառավարման վերաբերյալ դիտողությունները եւ ցանկությունները: Եւ այսպես, զեկույցում ասված է. ««Գիլան» պետական արգելավայրի ստեղծումը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքների հաշվին, զուրկ է բավարար գիտական հիմնավորումից և որոշակիորեն հակասում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությանը»: Հիշեցնենք, որ 2007թ. Խոսրովի արգելոցի Բայբուրդ հատվածի կարգավիճակը կառավարության որոշմամբ արգելոցից իջեցրեցին արգելավայրի: Եվ դա անվանեցին Գիլան արգելավայրի ստեղծում: Հետո կառավարության եւս երկու որոշումներով Գիլանի 118 հա տարածք վարձակալության տվեցին «Հովազաձոր» ընկերությանը եւ թույլ տվեցին այն կապիտալ կառուցապատել, ինչը եւ ընկերությունն արեց` գրեթե ավարտին հասցնելովօբյեկտի շինարարությունը, որը ռեստորան է հիշեցնում: Եթե չլիներ հասարակության եւ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկը, ապա մենք Խոսրովի սրտում այժմ համալիր կունենայինք, որը տերերը «Դրախտ» են անվանում: Ներկայումս ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով շինարարությունը սառեցված է: Հարցը, թե ինչ կլինի հետո, բաց է մնում: Հոկտեմբերի 29-ին Էկոլոգիական հասարակական դաշինքի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում հասարակությունը կոշտ դիրքորոշում ուներ` Գիլանին վերաբերող կառավարության բոլոր երեք որոշումները պետք է հետ կանչվեն եւ Գիլանին պետք է վերադարձվի արգելոցային գոտու կարգավիճակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter