HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Լավաշի Սուրիկը ժխտում է ամեն ինչ

«Գառնի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի խոսքով՝ ինքը նախկինում բազմաթիվ անգամ ականատես է եղել ապօրինությունների, սակայն իր ընտանիքի հետ տեղի ունեցած ապօրինությունն աննախադեպ էր: Ստորեւ ներկայացնում ենք Հակոբյանի հետ «ՀԺ» զրույցից մի հատված:

Պարոն Հակոբյան, ի՞նչ նորություններ ունեք Ձեր որդիներից:

Մեծ որդուս՝ Արտյուշ Հակոբյանի պաշտպանն այսօր ինձ ասաց, որ տեսել է նրան ու ասաց, որ ծեծել են, խփել են գլխին, ուղեղի ցնցում է ստացել, այսօր էլ տարել են քաղաքային վարչություն հարցաքննության: Իսկ փոքր տղայիս ոնց որ չեն ծեծել: Նա դեռ Աբովյանի ոստիկանությունում է: Վրան բռնության հետքեր չկային: Ես նրան տեսել եմ:

Հնարավոր չե՞ք համարում, որ Ձեր որդիները, այնուամենայնիվ, ավազակային խմբի հետ առնչություն ունենան:

Իմ որդիներն ընդհանրապես մեղավոր չեն, այդ բանդայի մեջ չկան: Այսօր Հայաստանը բռնապետական երկիր է, ես շատ բան չեմ ուզում ասել: Հիմա մեր բիզնեսին են սկսել վնաս տալ, խանգարում են: Խանութներում ասում են, որ Սուրիկի հացից չընդունեն:

Պարոն Հակոբյան, Դուք ԲՀԿ անդամ եք, Գառնիի կառույցի ղեկավարն եք եղել, նախկինում ապօրինությունների հետ չե՞ք առնչվել:

Շատ:

ԲՀԿ-ում բարձրաձայնե՞լ եք այդ մասին:

Դե, գիտես, ես հայ ազգի զավակ եմ, չեմ ուզեցել տրամադրել իմ ընկերներին, որ սա անօրեն երկիր է:

2008 թ.-ից Հայաստանում քաղբանտարկյալներ կային, հիմա էլ քաղբանտարկյալ կա: Դուք ընդունե՞լ եք քաղբանտարկյալների առկայությունը:

Բա ինչ եմ արել, իհարկե: Էս ոստիկանապետն էլ է ապօրինի բան արել:

Ի՞նչ է արել:

Դե, շատ բան որ ասեմ, կգան ինձ էլ կբռնեն-կտանեն, շատ բաներ կան: Ես իրեն պետք է զգուշացնեմ, նոր ամեն ինչ ասեմ բոլորին:

Պարոն Հակոբյան, պատրաստվո՞ւմ եք վաղը ՀԱԿ-ի հանրահավաքին գնալ:

Բա ո՞նց կարամ չգնամ: Գնալու եմ, ոնց չեմ գնալու:

Ասում են, որ բանդայում իրականում պաշտոնյաների որդիներ են եղել: Դուք տեղյակ չե՞ք, թե ում մասին է խոսքը:

Չէ, ես որտեղի՞ց իմանամ: Ախր, ու՞մ  մասին ասեմ, ո՞ր պաշտոնյայի մասին ասեմ: Մի պաշտոնյա բարեկամ ունենք, մեզ չի ընդառաջում: Այսինքն՝ ճիշտն առաջ չի տանում, ճիշտ չի մեկնաբանում: Ես ուրիշների հետ ի՞նչ գործ ունեմ: Ես չգիտեմ, բայց լսել եմ, որ պաշտոնյաների տղաներ կային:

Ո՞վ է ձեր պաշտոնյա բարեկամը:

Ալիկ Սարգսյանը:

Ի՞նչ բարեկամ է:

Հորեղբորս տղայի մորաքրոջ տղան է:

Դիմե՞լ եք նրան:

Ես կարա՞մ իրան դիմեմ, ես իրան կարող եմ մոտիկանա՞լ, չեմ կարող, ո՞վ կմիացնի ինձ իրա հետ: Ախր, իմ տղան ոչ մի կապ չունի: Տարել են, ասում են` դու ես եղել: Բայց էդ մարդը աշխատող մարդ է, ոչ մի բանի կարիք չունի:

Ձեր հարսին ի՞նչ մեղադրանք են առաջադրել:

Ես չգիտեմ, իրան տարել պահել են, որ Արտյուշան ինքն իրա վրա ստից բաներ վերցնի, հետո հարսին թողեն:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter