HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ է նշանակվել Տիգրան Մուկուչյանը

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Մուկուչյանին Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու մասին` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահի լիազորությունները: Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով նշանակվել են Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ: Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ են նշանակվել` Աշոտ Աբովյանը` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները. Արթուր Առաքելյանը`դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները. Հովսեփ Բեդևյանը` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները. Գալուստ Ղարիբյանը` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները. Աշոտ Սարգսյանը` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները. Լարիսա Սոսյանը` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:  Սույն հրամանագրերն ուժի մեջ են մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter