HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեքին` մինչև տարեվե՞րջ

Նախագահականի նստավայրին մոտ կանգնած աղբյուրների համաձայն` ԵԽ ԽՎ-ի և միջազգային այլ կառույցների ճնշման արդյունքում իշխանությունները քննարկում են մի քանի քաղբանտարկյալի մինչև տարեվերջ ազատ արձակելու հարցը: Այս փուլում խոսքն այն քաղբանտարկյալների մասին է, ում առնչությամբ կարող է կիրառվել պատժից պայմանական վաղաժամկետ արձակելու տարբերակը: Այս պահին լրացել է քաղբանտարկյալներ Գաբրիել Գաբրիելյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Ռոման Մնացականյանի վաղաժամկետ ազատման ժամկետը: Սակայն կալանավայրերում նրանցից երկուսի նկատմամբ տույժ է նշանակվել, ինչն օրենքով երկարացնում է այդ ակտի կիրառման ժամկետը: Թեև այս իրավիճակում գտնվող քաղբանտարկյալների դեպքում էլ չի բացառվում, որ խրախուսում կիրառվի, որպեսզի մինչև տարեվերջ նրանք ազատ արձակվեն: Քաղբանտարկյալներից Ֆելիքս Գևորգյանի, Շմավոն Գալստյանի, Արամ Բարեղամյանի վաղաժամկետ արձակման ժամկետը լրանում է հաջորդ տարվա փետրվարին: Քննարկվում է նրանց էլ տարեսկզբին ազատ արձակելու տարբերակը: «168 ժամի» տեղեկություններով` մյուս քաղբանտարկյալների առնչությամբ իշխանությունները դեռ չեն կողմնորոշվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter