
2010 թվականի հունվարից հոկտեմբեր Աջարիայի ծովափնյա հանգստավայրեր է այցելել Հայաստանի 96 հազար 924 քաղաքացի: Այսպիսի տվյալներ է երեկ հրապարակել Աջարիայի ինքնավարության զբոսաշրջության դեպարտամենտը:
Այս ցուցանիշով հայաստանցիները զիջում են միայն Թուրքիայի քաղաքացիներին. նույն ժամանակահատվածում Աջարիա է այցելել 125 հազար 946 Թուրքիայի քաղաքացի: Հայաստանցիներից կիսով չափ պակաս են ադրբեջանցի զբոսաշրջիկները` 40 հազար 192 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել