Նոր սկանդալի պատճառ` ՀՀՇ-ում
Երեկ Լիբանանում սկսվել է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական ռեֆորմիստական կուսակցությունների (ELDR) հավաքը, որին հրավիրված է եղել նաև ՀՀՇ երիտասարդական թևը: Այս հավաքին մեկնող պատվիրակության ձևավորումը ՀՀՇ-ում նոր սկանդալի պատճառ է դարձել: Լիբանան են մեկնել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի որդին և դուստրը, վարչության անդամներ Լևիկ Խաչատրյանի որդի և հարսը, Քոչար Դավթյանի որդին:
Չնայած երիտթևի ղեկավար Կարեն Կարապետյանը «Հրապարակի» հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ հերքեց, սակայն «Հրապարակին» հասած լուրերով` հենց սա է եղել ՀՀՇ-ից նրա դուրս գալու իրական պատճառը:
Ավելին` նրա հետ ՀՀՇ շարքերը լքել է նաև մոտ 35 երիտասարդ, որոնց այս օրերին համոզում են հետ վերցնել իրենց դիմումները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել