«Չորրորդ ինքնիշխանություն». ձերբակալվել է ՊՆ պաշտոնյան
Սեպտեմբերի 13 -ին «ՉԻ»-ն «Պաշտպանության նախարարությունը Դոնբասից քարածուխ է բերել Հայաստան. հարուցվել է քրեական գործ» վերնագրով մի հրապարակմամբ էր հանդես եկել՝ հրապարակային 6 հարց ուղղելով պատասխանատուներին: Հարցերն ուղղել էինք, որպեսզի դրանց պատասխանները ստանալուց հետո հանդես գանք առավել ընդգրկուն հրապարակմամբ: Պատասխանները չստացանք:
Փոխարենը հրապարակման հեղինակը ծանուցագիր ստացավ, որով հիավիրվում էր ՀՀ ՊՆ քննչական ծառայություն` թիվ 90154311 քրեական գործով որպես վկա ցուցմունք տալու:
Ի դեպ, «ՉԻ» տեղեկություններով՝ այդ գործով արդեն մեկ անձ ձերբակալվել է: Վերջինս ՀՀ պաշտպանության նախարարության բաժնի պետերից մեկն է, ում հետ կապվում է չարաշահումների թեման:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել