HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ

Մանրամասները կհայտնվեն 1-2 ժամից Նոյեմբերի 19-ին` ժամը 24:00-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ: Կան զոհեր և վիրավորներ: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը «Հետքին» հայտնեց, որ առայժմ նախաքննություն է ընթանում, և ստույգ տեղեկություններ այս պահին չի կարող հայտնել: Ըստ նրա` 1-2 ժամից ՊԲ-ն նոր հաղորդագրություն կտարածի: Դավիթ Կարապետյանը չկարողացավ կոնկրետ պատասխանել նաև այն հարցին, թե միջադեպը դիվերսիոն գործողությունների՞, թե՞ ներքին կարգապահական խախտման հետևանք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter