Ապօրինի հատվել է 5 խմ փայտանյութ
Երեկ` ժամը 15:00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները Վանաձորի Առափնյա փողոցի թիվ 3 հասցեից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Վազգեն Ն.-ին` նրա վարած «ԶԻԼ-1306» մակնիշի ավտոմեքենայով, որը բեռնված էր փայտով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նոյեմբերի 18-ին նա «Հայանտառ» ՊՈԱԿ Դսեղ գյուղի անտառտնտեսության տարածքից ապօրինի հատել է 5 խմ փայտանյութ:
Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել