HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր հրդեհ` Կապանում

Կապանի Բաղաբերդ թաղամասին հարակից անտառային տարածքներում հրդեհ է բռնկվել: Կապանի անտառտնտեսության աշխատակիցներն այժմ դեպքի վայրում են և փորձում են հանգցնել կրակը: Բռնկված հրդեհի պատճառներն այս պահին հստակ հայտնի չեն, բայց ամենահավանական տարբերակը մարդկային գործոնն է: Իսկ Կապանի տարածաշրջանի Վարդավանք համայնքի հարակից անտառային գոտում հրդեհը, որը բռնկվել էր նոյեմբերի 17-ին, վերջնականապես հաջողվել է մարել միայն երեկ` ժամը 17:00-ի սահմաններում: Պարբերաբար հանգցվող կրակը չոր անտառային ծածկույթի հետևանքով կրկին բռնկվում էր և տարածվում: Երեկ` մոտ 10 ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքներից հետո, Սյունիքի փրկարարներին հաջողվել է մարել մեծ տարածքներ ընդգրկած հրդեհի վերջին օջախները: Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի խոսքով`  այս օրերին ընդհատումներով բռնկվող հրդեհը մոտ 25 հա անտառային տարածք է ընդգրկել: «Անտառի բարդ ռելիեֆը և եղանակային պայմանները հրդեհի տարծմանը շատ են նպաստել. հրդեհված տարածքը շատ մեծ էր: Բացի դրանից` տարածքում մեքենաների շարժի հնարավորություն չկա, հրդեհաշիջումը կատարվել է բացառապես ձեռքով` առանց տեխնիկայի օգնության»,- ասաց Արթուր Հարությունյանը: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter