Սպանվել է ադրբեջանցի զինծառայող
ԼՂՀ ՊԲ-ն հերքում է այս լուրը
Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ` երեկ` ժամը 11-ի սահմաններում, հայ դիպուկահարի կրակոցից զոհվել է Ադրբեջանի ԶՈւ ենթասպա (այլ տեղեկություններով` լեյտենանտ) Իբրահիմ Սաբիր օղլու Իբրահիմովը: ANS գործակալությունը հայտնել է, որ զինծառայողի վրա կրակ են բացել Խոջավենդի շրջանի Կարաքենդ գյուղին (խոսքը Մարտունու շրջանի Բերդաշեն բնակավայրի մասին է) հարակից դիրքերից: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը: 33-ամյա Իբրահիմովը զորակոչվել էր 2010-ի հունվարին Օղուզի շրջանային զինկոմիսարիատից:
Իր հերթին ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հերքել է այս տեղեկությունները: «Դա ադրբեջանական պրոպագանդայի հերթական սադրիչ քայլն է։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանմանը և նման քայլի չեն դիմել»,- ասել է նա Tert.am-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել