«Հայացք». ՀՀԿ-ն որոշել է ընտրությունների օրը բացառել կեղծիքները, փոխարենը մինչ այդ կգնի ընտրողների ձայները
ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների հավաստմամբ` մոտ երկու շաբաթ առաջ կուսակցության ղեկավարությունը քաղաքական որոշում է կայացրել: Վճռվել է խորհրդարանական ընտրությունների օրը լցոնումներ չանել և «նկարչությամբ» չզբաղվել:
Այդ օրը ոչ մի կեղծիք թույլ չի տրվելու համակիրներին: Այո, հենց այդպես, որոշել են չկեղծել ընտրությունները: Բայց մինչ այդ` մինչ ընտրությունների նախորդ գիշերը, պետք է համատարած, տուն առ տուն մտնելով, առնեն ձայները:
Որոշվել է քարոզչության ու ձայներ գնելու համար հսկայական փողեր «թափել»: ՀՀԿ քաղտեխնոլոգները կուսակցության լիդերներին համոզել են, որ փող վերցրած ընտրողների 70%-ն իր ձայնը վճարողին է տալու, իսկ հեռավոր մարզերում այդ տոկոսը կհասնի մինչև 90-ի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել