HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարև, Օրանժ… հաջող, Օրանժ

«Բարևս» դեռ տեղ չհասած` հասցրի ասել «հաջող», Օրանժ: Մանրամասնեմ… Մի քանի ամիս առաջ սկսեցի օգտվել Օրանժի «Ինտերնետ Հիմա» մոդեմից, մի քանի օր օգտվելուց հետո հասկացա, որ Օրանժի օպերատորների հետ բավականին ջերմ հարաբերությունների մեջ եմ. մի պարզ պատճառով, որ պայմանագրում նշված գերարագ ինտերնետը լինում էր հազվադեպ, լինելիս էլ գերարագ չէր, գերդանդաղ էր, և գերհոգնած:

Քանի որ օպերատորների հետ զրուցելն արդյունք չտվեց, այցելեցի սպասարկման կենտրոն, որտեղ և պարզվեց, որ ... ոչինչ էլ չպարզվեց, ինչ-որ խոսակցություններ այն մասին` իբր խնդիրը համակարգչից կարող է լինել, կամ Firewall-ից: Նշեմ, որ իմ դեպքում դա բացառվում է, քանի որ ես լավ տեղեկացված եմ և՛ համակարգչից, և՛ Firewall-ներից (այս թեմային կանդրադառնամ հաջորդ գրառմանս մեջ): Հարցն այդպես էլ չլուծվեց. ես դադարեցի օգտվել «Ինտերնետ Հիմա» մոդեմից: Կազմակերպություն, որի տարեկան եկամուտը կազմում է 1.34 մլրդ եվրո, ներդրումների հարցում «մի քիչ» թերացել է: Մեծ գումարներ ծախսելով գովազդների ստեղծման և հրապարակման վրա, մոռանալով, որ գովազդվող որակը պետք է ապահովել գովազդի հեռարձակման օրվանից, այլ ոչ թե հետո. ստացվում է` ոչ թե «ինտերնետ հիմա», այլ «ինտերնետ հետո»: Շատ բաժանորդներ ուղղակի լռում են` համակերպվելով այն մտքի հետ, որ մեկ տարվա պայմանագրի ժամկետը կլրանա, և կօգտվեն ուրիշ պրովայդերից, քանի որ պայմանագրից հրաժարվելը «թանկ հաճույք» է. այն ժամկետից շուտ խզելու դեպքում պետք է վճարել մոդեմի լրիվ արժեքը` 24.000 դրամ: Այնինչ գովազդն ասում է ` «Մեկ տարվա բաժանորդագրության դեպքում «Ինտերնետ Հիմա» մոդեմը կտրվի 1 դրամով»: Այս առիթով վերջերս Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական վարույթ հարուցեց «Օրանժ Արմենիա» ընկերության դեմ` բաժանորդներին մոլորեցնելու համար: Սոցիալական կայքերում (հատկապես, երբ համակարգչի առաջ աղջիկներ են, որոնք բրաուզերը բացում են միայն odnoklassniki.ru-ի համար) կապի տատանումները չեն զգացվում, բայց բավական է Torrent-ով (և ոչ միայն) սկսել ինչ-որ բան բեռնել, կապի վայրիվերումները երևում են նույնիսկ ըստ կբ/վ-ների: Լսելով տարբեր բնակավայրերում ապրող բաժանորդների բողոքները` կասկածի տեղիք է տալիս այն, որ Օրանժն ունի 3G+ ցանցի ամենաընդարձակ 93% ծածկույթ: Եվս մի մանրուք. Օրանժի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան վերջերս նշեց, որ ընկերությունն ունի ձայնային ծառայությունների 300.000 բաժանորդ. բաժանորդ համարվում են նրանք, ովքեր ունեն Օրանժի քարտ, թե նրանք, ովքեր օգտվում են դրանից… Վերջերս Օրանժի ներկայացուցիչներն էին մեր դուռը թակում` առաջարկելով 100 դրամով քարտ, որի հաշվին կա 200 դրամ, ասացի, որ պետք չէ, նրանք էլ պնդեցին`«վերցրեք պետք կգա...»:

Makiavelli www.itsocial.pcnews.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter