Ողբերգական միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ «երկու և ավելի անձանց սպանություն» կետով
Ի լրումն նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ տարածված հաղորդագրությունների` ԼՂՀ ՊԲ լրատվության ու քարոզչության բաժինը տեղեկացնում է, որ առաջ է քաշվել մի քանի վարկած, կատարվել են առաջին անհետաձգելի քննչական աշխատանքներ: Ըստ նախաքննության արդյունքում ձեռք բերված տվյալների` հակառակորդի կողմից հանցավոր գործողությունների կատարման վարկածը գրեթե բացառվում է:
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ «երկու և ավելի անձանց սպանություն» կետով: Նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել