HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ-2010»-ում

Րոպեներ առաջ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2010»-ը, որտեղ հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով: Հայաստանի ներկայացուցչին 12 միավոր տվեցին Ուկրաինան, Շվեդիան, Ռուսաստանը և Բելգիան: 10 միավոր տվեցին Մոլդովան և Մակեդոնիան, 8 միավոր` Բելառուսը, 7 միավոր` Լիտվան, Սերբիան, Մալթան` 6 միավոր, Նիդեռլանդները և Լատվիան` 5:  Հարևան Վրաստանը Հայաստանին տվեց ընդամենը 3 միավոր: Հայաստանի համար որոշիչ եղավ վերջին քվեարկող երկրի` Մակեդոնիայի տված միավորը, ինչի շնորհիվ Հայաստանը կարողացավ 1 միավորի առավելությամբ հաղթել Ռուսաստանին և մղել նրան 2-րդ հորիզոնական: 3-րդ հորիզոնականում հայտնվեց Սերբիան: Հայաստանն իր 6 միավորը տվեց Մալթային, 7 միավորը` Մոլդովային, 8 միավորը` Վրաստանին, 10 միավորը` Բելառուսին, 12 միավորը` Ռուսաստանին: Լուսանկարը` http://www.junioreurovision.tv-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter