HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձագանքը չուշացավ

Գյումրեցի անօթևան, երեք միակողմանի անչափաս որբ երեխաներ խնամող Էլմիրա Թամազյանի՝ ծանր սոցիալական պայմաններում ապրող ընտանիքի մասին պատմող հոդվածի («Գյումրի. անտուն եւ անտեսված երեխաներ») եւ տեսանյութի հրապարակումից մեկ-երկու ժամ անց «Շիրակ կենտրոն»-ն արձագանք է ստացել Կանադայում բնակվող հայ հոգևորական Տ. Միւռոն Քհնյ. Սարգիսեանի կողմից:

Ստորև ներկայացնում ենք այդ ընտանիքին երկարատև օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին հայ հոգևորականի նամակը՝ ողղված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին.

Աստուած օգնական, Սրբազան

«Շիրակ կենտրոնի» կայքէջից տեղեկացանք Մադոյան փողոցում ապրող միայնակ մօր՝ Էլմիրա Թամազյանի եւ իր երեք որբ զաւակների մասին, որի համար դիմում ենք Ձեզ, որ համապատասխան հոգեւորական նշանակէք, որպէսզի կարող լինենք Կանադահայոց Թեմի Հայաստանի Ծնողազուրկ Երեխաներու ցանկին մէջ ներգրաւենք եւ համապատասխան օժանդակութիւն փոխանցենք Շիրակի Թեմի Առաջնորդարանի միջոցաւ։

Անցեալ տարուանից սկսեալ Հայաստանի Ծնողազուրկ Երեխաներու մարմնի աշխատանքը սահմանափակուած է լոկ թեմերի եւ թեմակալ առաջնորդների արտօնութեամբ եւ վաւերացումով՝ նպատակ ունենալով, որ որբ երեխաները ոչ միայն դրամական, այլ նաեւ շրջանի հովիւի հոգատարութեան եւ խնամքին արժանանան։

Մեր խնդրանքն է, որ այդ թաղամասի հովիւի տուեալները ունենանք, որպէսզի համապատասխան հարցաթերթիկները փոխանցենք, եւ այս ամէնը Ձերդ Առաջնորդի հաւանութեամբ եւ վաւերացումով։

Խոնարհաբար՝

Տ. Միւռոն Քհնյ. Սարգիսեան, Կանադա

Մեկնաբանություններ (1)

Գոհար, զինվորի մայր
Միայն այս կերպ կվերականգնվի մեր տառապյալ ժողովրդի հավատն առ Հայ Առաքելական սբ. եկեղեցին ու ոչ մի աղանդ հոգևորսություն չի կարող անել Հայաստան աշխարհում... հրաշալի օրինակ է մեր տեղի թեմերին ու հոգևորականությանը... շնորհակալություն Տ.Միւռոն Քահանայ Սարգիսեան...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter