HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոչամբարի վթարը վերացված է. բնությանը հասցվել է 650 հազար դրամի վնաս

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին տուգանել են ՀՀ բնապահպանության նախարարության, բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը ահազահգ էր ստացել, որ վթարվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  պոչատար խողովակը, ինչի հետևանքով կեղտաջրերը հոսում են Ողջի գետ: Տարածքային բաժնի տեսուչները մեկնել էին դեպքի վայր և պարզել, որ  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  պոչատար խողովակի հատակային մասը 36 մմ-ով ճեղքվել էր: Այդ ընթացքում մոտ 50 տոննա ապարախյուս հոսել է Ողջի գետ, կախյալ նյութերը, ըստ լաբորատոր ֆիզիկոքիմիական հետազոտության, կազմում են 9.990 միլիգրամ լիտր: Վթարից անմիջապես հետո ձեռնարկվել են վերանորոգման աշխատանքներ` փակվել է պոչատարը, հոսքաջրերի ուղղությունը տեղափոխելով պահեստային պոչատար, ինչից հետո վերականգնել են ճեղքված հատվածը: Հաշվարկվել է բնության հասցված վնասը, ինչը կազմել է 650.000 դրամ և  կայացվել է 100 հազ, դրամի վարչական տուգանքի որոշում: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի բաժինը տեղեկացնում է, որ վթարն ամբողջությամբ վերացված է, գործում է նախկին պոչամբարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter