HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոտ 43.000 դիմում՝ ԿԸՀ դասընթացներին մասնակցելու խնդրանքով

Վաղվանից մեկնարկում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպված ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացները: Հոկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում դասընթացներ կանցկացվեն Մեղրիում, Ագարակում, Քաջարանում, Կապանում, Գորիսում, Սիսիանում: 

Ընդհանուր առմամբ, ինչպես հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից, ստացվել է դասընթացներին մասնակցելու մոտ 43 000 դիմում: 

Ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացների նպատակն է տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև քվեարկության սենյակում ներկա լինելու ցանկություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ընտրական իրավունքը կարգավորող իրավական ակտերի ուսուցումը և ստուգարքի միջոցով նրանց գիտելիքների ստուգումն ու որակավորում շնորհելը:

Դասընթացների, ստուգարքի ընթացքին կարող են հետևել զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Դասընթացների անցկացման ժամանակացույցը տեղադրված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքէջում:

Մեկնաբանություններ (1)

Գագիկ Հարությունյան
04.12.2011թ. ժամը 15-ին Արաբկիր համայնքից մասնակցել եմ տարածքային ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար կազմակերպված ստուգարքին: Խնդրում եմ պատասխանել ստուքարքի արդյունքների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter