HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարգադրել է զորակոչի շրջանում անձնական խիստ վերահսկողություն սահմանել

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկելով 2010թ. աշնանային զորակոչի գործընթացը պատշաճ կազմակերպելու հարցերը` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հրաման է ստորագրել, որով զորամասերի հրամանատարներին կարգադրվում է զորակոչի շրջանում անձնական խիստ վերահսկողություն սահմանել նորակոչիկների ընդունման, նախնական բուժզննման, որակական բնութագրերի ուսումնասիրության և ուսումնական ծրագրերում համապատասխան ընդգրկվածության կազմակերպման նկատմամբ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նույն հրամանով զորամասերի հրամանատարներին կարգադրվում է յուրաքանչյուր 15 օրը մեկ անգամ նորակոչիկների առողջական վիճակի մասին մանրամասն տեղեկանք ներկայացնել ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչություն, իսկ հայտնաբերված ակնհայտ առողջական արատների մասին զեկուցել անմիջապես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter