HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բաղմանյանը Բաղմանյանը չէ՞

Զանգահարեցինք գեներալ Հայկազ Բաղմանյանին, որպեսզի տեղեկանանք, թե նա ինչ կապ է ունեցել «օրենքով գող» Արմեն Կանեւսկոյի հետ, որ նախօրեին մասնակցել է նրա հոգեհանգստի արարողությանը: Նախ ներկայացա, որ լրագրող եմ, Հայկազ Բաղմանյանն էլ հետաքրքրվեց, թե ինչի համար եմ զանգահարել: Կասկած չկար, որ խոսում եմ գեներալի հետ, սակայն, հարցս լսելուց հետո Հ. Բաղմանյանն անակնկալի եկավ.

«Այդ հարցը երեւի իրեն տաք, հա…. Բայց դուք ո՞ւմ եք զանգահարել»,- ասաց Բաղմանյանը: Երբ ասացի, որ զանգահարել եմ Հայկազ Բաղմանյանին, վերջինս մի պահ լռելուց հետո պատասխանեց. «Սխալ ես զանգել»: Նշենք, որ կիրակի օրը Ռուսաստանի Աստրախան քաղաքի դատապարտյալների հիվանդանոցից Երևան էր տեղափոխվել Արմեն Կանևսկոյի դին: Նախորդ տարի Արմեն Կանեւսկոյը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման: Նա տառապում էր շաքարախտ հիվանդությամբ եւ գտնվում էր դատապարտյալների հիվանդանոցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter