
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ մեզ հայտնեց, որ եկող շաբաթ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները քննարկելու են անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների հարցը:
«Մենք ունենք արդեն համաձայնություն, որ եկող շաբաթ այդ քննարկումն անց ենք կացնելու»,- ասաց Սաֆարյանը: Կոալիցիան քննարկելու է քաղբանտարկյալներին ազատ արձակելու հնարավոր ճանապարհները: «Մենք մեկ անգամ եւս կնայենք հարցի իրավական լուծման հնարավորությունները եւ կարձանագրենք նաեւ մեր քաղաքական մոտեցումները»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը: Իշխանությունը փորձելու է քաղբանտարկյալների ազատ արձակման ճանապարհը գտնել մինչեւ եկող տարեսկզբին սպասվող ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի եւ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հայաստանյան այցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել