
«Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներից ստացված տվյալները մեր կուսակցությունները կամ թեկնածուներն ավելի շուտ են ստանում, ավելի շուտ գիտեն ընտրված լինել-չլինելու մասին, քան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Մենք բոլոր տվյալները ստանում ենք ամենավերջինը, որովհետեւ ոչ մի ՏԸՀ այդ օրը ԿԸՀ-ին կամ ԸԸՀ-ներին չեն ենթարկվում եւ չեն կատարում նրանց ցուցումները: Նրանք ենթարկվում են թաղային հեղինակություններին, միլպետներին եւ այլոց»,- երեկ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԿԸՀ-ում ՀՅԴ անդամ Համլետ Աբրահամյանը:
ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը մեր թղթակցի հետ զրույցում ըստ էության համաձայնվել է այս դիտարկումների հետ, ավելացնելով այն միայն, թե ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփում է ԿԸՀ-ն: «ՏԸՀ-ն կոլեգիալ մարմին է եւ ինչ-որ մեկին չի ենթարկվում, կատարում է ԸՕ պահանջները: Ինչ վերաբերում է նախասիրություններին, դա նույնպես յուրաքանչյուր հանձնաժողովականի սեփական իրավունքն է»,- ասել է նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել