HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նկարած աճ եւ իրական անկում

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` այս տարվա առաջին 10 ամիսների տվյալներով Հայաստանի տնտեսական աճը կազմել է 2,4 տոկոս, իսկ ՀՆԱ ինդեքս-դեֆլյատորը (պարզ ասած` ինֆլյացիան)` 10,2 տոկոս: «ՉԻ»- Սա նշանակում է, որ իրականում տնտեսությունը ոչ թե աճել է 2,4 տոկոսով, այլ նվազել 7,8 տոկոսով: Խոսքը, հասկանալի է, ոչ թե թղթի վրա նկարված թվերի, այլ իրական տնտեսության մասին է: Պատկերացրեք` գյուղացին անցած տարի իր դաշտից ստացել է 100 դույլ կարտոֆիլ, իսկ հաջորդ տարի դույլի չափերը փոքրացրել է 10 տոկոսով եւ ստացել 102 դույլ կարտոֆիլ: Հիմա ի՞նչ եք կարծում, նրա ստացած բերքն ավելացե՞լ է, թե՞ պակասել: Անվանապես ավելացել է, իրականում` նվազել: Ճիշտ նույն վիճակն էլ Հայաստանի տնտեսության դեպքում է, այսինքն` նույնիսկ ճգնաժամային 2009-ի համեմատ տնտեսությունը շարունակում է անկում արձանագրել: Եվ սա` ըստ պաշտոնական տվյալների: Իսկ պատկերացնու՞մ եք, թե ինչպիսին կլիներ պատկերը, եթե ԱՎԾ-ն իրական թվերը ներկայացներ: Ճիշտն ասած` լավ է, որ չի ներկայացնում: Առանց այն էլ արտագաղթի տեմպերն ավելանում են կատաստրոֆիկ արագությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter