Պոլիէթիլենային տոպրակ` զենք-զինամթերքով
Երեկ` ժամը 11.05-ին, մի անհայտ քաղաքացի, զանգահարելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս, հայտնել է, որ Քաջազնունու փողոցի թիվ 9 շենքի հետնամասում գտնվող կաթսայատան մոտ թողել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ ոստիկանները հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, գնդացրի փամփշտաժապավեն, պահունակ, 7,62 մմ տրամաչափի 100 փամփուշտ և ամոնիտի 7 պայթագլանակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել