HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենի նամակը` Հայկ Հարությունյանին

Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ նամակ է գրել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությանյանին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հարգելի պարոն Հարությունյան, Զանգվածային լրատվամիջոցներով հայտնվել է, որ ս.թ. նոյեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու նպատակով վերջինիս տեղափոխել են պատժախուց` առանց դատապարտյալների համար նախատեսված իրավունքների սահմանափակման: Նշվածի վերաբերյալ Ն.Փաշինյանը և իր փաստաբան Վ. Գրիգորյանը հայտարարություն են տարածել առ այն, որ տեղափոխումը կատարվել է առանց Ն. Փաշինյանի համաձայնության, և վերջինս նշված խնդրով ոչ գրավոր, ոչ էլ բանավոր կերպով չի դիմել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Նշվածի կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակցի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ պետ Լ. Բաղդասարյանը հայտնել է, որ իրենք օպերատիվ տեղեկություն են ունեցել այն մասին, որ Ն. Փաշինյանին կարող է վտանգ սպառնալ, ինչի վերաբերյալ հայտնվել է Ն. Փաշինյանին, և վերջինս բանավոր կերպով խնդրել է իրեն տեղափոխել պատժախուց: Խնդրում եմ տալ Ձեր պարզաբանումները նշված իրարամերժ տեղեկությունների, ինչպես նաև Ն. Փաշինյանին ս.թ. նոյեմբերի 14-ին պատժախուց տեղափոխելու իրավական հիմնավորվածության վերաբերյալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter