HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն այցելել է «Էլբատ» գործարան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանում մարտկոցների արտադրություն հիմնած հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն: Եվրոպական նորագույն սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած «Էլբատ» ՓԲԸ-ի գործունեության հիմնական ոլորտը կապարաթթվային մեկնարկային կուտակչային մարտկոցների արտադրությունն է և դրանց շահագործման ժամանակահատվածի երաշխիքային ու ետերաշխիքային սպասարկումը: Գործարանի բացման արարողությունից հետո, Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, «Էլբատ»-ի ծրագրերին: Ձեռնարկության ղեկավարների հավաստմամբ, մի շարք եվրոպական և ամերիկյան ընկերություններից ձեռք բերված սարքավորումներն ու տեխնոլոգիան ապահովում են արտադրվող մարտկոցների բարձր որակը, արտադրության բոլոր գործընթացներում նվազագույնի է հասցված մարդկային միջամտության գործոնը, որակի վերահսկման նպատակով գործում են ժամանակակից համակարգչային սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ: Նշվել է նաև, որ ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում, ընկերությունը հնարավորություն կունենա բավարարել ոչ միայն Հայաստանի պահանջը, այլև` հարևան պետությունների մեկնարկային մարտկոցների պահանջարկի մի մասը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter