HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայմանագիր` պրոտոնային արագացուցչի ձեռքբերման մասին

Այսօր Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի պրոտոնային արագացուցչի ձեռքբերման վերաբերյալ։ Պայմանագիրն ստորագրել է Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության անունից` «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության մարքեթինգի և վաճառքի տնօրեն Փիթեր Լեիթները։ Ստորագրվել է նաև վարկային համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և «Քեյ Բի Սի Են Վի» բելգիական բանկի միջև։ Համաձայնագիրն ստորագրել է Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, «Քեյ Բի Սի Են Վի» բելգիական բանկի անունից` «Քեյ Բի Սի Են Վի» բանկի առևտրային վարկավորման հարցերով ավագ ղեկավար Գիրթ Ութերսը։ Վարկային համաձայնագրով ՀՀ կառավարությանը կտրամադրվի 5080629.52 եվրո արտոնյալ վարկ պրոտոնային արագացուցչի ձեռքբերման համար։ Փաստաթղթերի ստորագրմամբ մեկնարկելու է ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ իրականացվող ծրագրի` Ուռուցաքաբանության գերազանցության հայկական կենտրոնի աշխատանքների առաջին փուլը` Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հիմնումը։ Նշենք, որ ծրագրով նախատեսվում է Երևանում հիմնել ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցաքաբանության գերազանցության կենտրոն։ Ստորագրման արարողությանը հաջորդած մամուլի ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պարզաբանումներ է տվել վարկային համաձայնագրի պայմանների վերաբերյալ և, մասնավորապես, նշել. «Վարկը տրվել է տասնմեկ տարի ժամկետով, երեք տարին` արտոնյալ ժամանակով` 0 տոկոս տոկոսադրույքով: Տասնութ ամսից կամ մոտ երկու տարուց ուռուցաքաբանության գերազանցության կենտրոնը կկարողանա սպասարկել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter