Վարչապետն ընդունել է «ՀԷՑ»-ի ղեկավարներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ կառավարման նախագահ Բորիս Կովալչուկին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկին։ Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ կառուցողական համագործակցության ընթացքից` բարձր գնահատելով համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Մասնավորապես, քննարկվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրական ենթակայանների վերազինմանն ու վերակառուցմանն առնչվող հարցեր։ Երկկողմ գործակցության ընդլայնման համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են հետագա ծրագրերի իրականացման հեռանկարներին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել