Հայտնաբերվել է Գերմանիայի կողմից հետախուզվող երեւանցին
Երեկ` ժամը 12.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Նորագյուղ թաղամասի թիվ 177 տան մոտակայքից բերման են ենթարկել նույն թաղամասի բնակիչ, 1966 թ. ծնված Ռուբեն Կ.-ին, որը ս.թ. նոյեմբերի 11-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր ԳԴՀ քրեական օրենսգրքի 250 (Շորթում), 253 (Կողոպուտ) և 255 (Շանտաժ) հոդվածների մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և ՀՀ Գլխավոր դատախազությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել