Արցախում 28 հազ. հա ցանք է կատարվել
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր խորհրդակցություն է հրավիրել գյուղատնտեսական հարցերով: Գյուղնախարար Ա.Ծատրյանը հաղորդել է, որ ներկա դրությամբ հանրապետությունում կատարվել է շուրջ 41 հազար հեկտար հերկ և 28 հազար հեկտար ցանք: Առաջիկա երկու շաբաթներին հանրապետությունում կշարունակվի չորային եղանակը, ուստի վարչապետը ոլորտի պատասխանատուներին և խորհրդակցությանը մասնակից շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է բացատրական աշխատանք տանել հողագործների շրջանում, որպեսզի նրանք զերծ մնան մշակության անարդյունավետ քայլերից: Միաժամանակ հրահանգ է եղել ակտիվացնել պայքարը դաշտային կրծողների դեմ և լավագույնս նախապատրաստվել գարնանացանին:
Խորհրդակցությունում որոշակիացել են տարբեր մշակաբույսերի սերմացուների ձեռքբերման, պարարտանյութերի տրամադրման, սև ցելի ֆինանսավորման, մասնագիտական խորհրդատվությունների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել