HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը հանդիպել է հայ բարերարներին

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանի հանդիպումը: ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն` հանդիպմանը քննարկվել են Արցախում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր: Նույն օրը երկրի ղեկավարն ընդունել է ամերիկահայ բարերարներ Իսահակ Վարդանյանին և Գևորգ Ոսկանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում շինարարության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները: ԼՂՀ Նախագահն ընդունել է նաև ամերիկահայ բարերարներ Ռաֆիկ Խաչատրյանին ու Մայքլ Մինասյանին և նրանց հետ քննարկել անշարժ գույքի բնագավառում համագործակցության հետ կապված հարցեր: Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նաև ամերիկահայ բարերար Անտո Բաղդասարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում կաթնամթերքների արտադրության զարգացման հետ կապված հարցեր: Հանդիպումների ժամանակ երկրի ղեկավարը կարևոր է համարել Արցախում առաջատար երկրների փորձի կիրառումը` հատուկ ընդգծելով այս հարցում սփյուռքահայ ընկերությունների դերակատարությունը: Նույն օրը Բակո Սահակյանը այցելել է Մոնթեբելո քաղաք և հադիպում ունեցել քաղաքային խորհրդի անդամների հետ` քաղաքապետ Ուիլյամ Մալինարիի գլխավորությամբ: Իր խոսքում Բակո Սահակյանը կարևորել է Մոնթեբելոյի իշխանությունների հաստատակամությունը Արցախի հետ հարաբերությունների զարգացման գործում, որի լավագույն դրսևորումներից է մայրաքաղաք Ստեփանակերտի հետ քույր-քաղաքների պայմանագրի ստորագրումը:  Բակո Սահակյանը քաղաքային իշխանություններին շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին սատարելու սկզբունքային դիրքորոշման համար: Քաղաքապետ Մալինարին իր հերթին հրապարակել է քաղաքային խորհրդի հռչակագիրը, որտեղ տեղական իշխանությունները ողջունել են ԼՂՀ Նախագահի և նրա գլխավորած պատվիրակության այցը և պատրաստակամություն հայտնել ըստ ամենայնի խորացնել և ընդլայնել հարաբերությունները մեր երկրի հետ: Այնուհետև Նախագահ Սահակյանն այցելել է Մոնթեբելոյի Հայկական կենտրոն և հանդիպել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Բակո Սահակյանը բարձր է գնահատել սփյուռքահայ այս գաղութի դերը Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման և Արցախին սատարելու գործում: Հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter