HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատություն Նիկոլ Փաշինյանին»

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության հարցն անտարբեր չի թողել նաեւ սյունեցիներիս: «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունը, ինչպես եւ թերթի հարյուրավոր ընթերցողներ, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում Նիկոլ Փաշինյանի հանդեպ իրականացվող վայրագությունների կապակցությամբ: Սրտի ցավով ենք ծանոթանում մամուլի հաղորդագրություններին, որոնցում հավաստվում է գլխավոր խմբագրի հանդեպ իրականացվող բռնաճնշումների ուղղորդված լինելու հանգամանքը: Այն, ինչ որ տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի հետ, չի կարող հեռավոր աղերս ունենալ ազգային անկախ պետության, քաղաքացիական հասարակության, իրավական երկրի մասին մեր պատկերացումների հետ, ինչի համար ափսոսանք ենք հայտնում: Իշխանությունները, գոնե ուշացումով, պետք է հրաժարվեն վրեժխնդրության, հաշվեհարդարի կույր մոլուցքից եւ ապահովեն թերթի խմբագրի անվտանգությունը, քննարկեն Նիկոլի ազատ արձակման հարցը, ինչը պահանջում ենք ամենայն վճռականությամբ: «Սյունյաց երկիր» թերթի խմբագրություն 23 նոյեմբերի 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter