Փոխվարչապետը ծանոթացել է Թալինի մայր ջրանցքի վերականգնման աշխատանքներին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզում ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանի ուղեկցությամբ ծանոթացավ Համաշխարհային բանկի Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի շրջանակում Թալինի մայր ջրանցքի վերականգնման աշխատանքների ընթացքին:
Փոխվարչապետին տեղեկացվեց, որ արդեն իրականացվել է աշխատանքների շուրջ 70 տոկոսը: Աշխատանքները կատարվում են համաձայն ժամանակացույցի եւ կավարտվեն նախատեսված ժամկետներում` 2011թ. ապրիլին: Ա. Գեւորգյանը կարեւորեց աշխատանքների որակն ու ժամանակին իրականացումը` ընդգծելով ջրանցքի նշանակությունը գալիք ոռոգման շրջանի անխափան կազմակերպման գործում:
Ջրանցքի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2009թ. նոյեմբերից: Ծրագրի ընդհանուր արժեքը 36,3 մլն դոլար է, նախատեսվում է վերականգնել 59 կմ ջրատար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել