
Բրիտանական «Պոպուլուս» ընկերությունը Հայաստանում սոցիոլոգիական հետազոտություն է իրականացրել եւ «պարզել»,որ եթե այսօր ընտրություն լիներ, բնակչության 28 տոկոսն իր ձայնը կտար Սերժ Սարգսյանին:
«ՉԻ»- Բրիտանական «Պոպուլուս» ընկերությունն ամենայն հավանականությամբ պարզապես ծաղրել է հայաստանցիներին կամ, մեղմ ասած, հիմարի տեղ դրել: Բանն այն է, որ ըստ այդ նույն հարցման արդյունքների` կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ոչ մի առաջընթաց չի գրանցվել, բայց... հարցվողների ուղիղ կեսը կարծում է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ: Խնդիրը Սերժ Սարգսյանի 28 տոկոսանոց վարկանիշը չէ. խնդիրն այն է, որ հայկաստանցիների ուղիղ կեսն իբր կոռուպցիայի մեջ թաղված լինելը համարում է «զարգացման ճիշտ ուղղություն» եւ պատրաստ է նորից ձայն տալ այդ նույն կոռւպցիայի դեմ բացարձակապես չպայքարող իշխանություններին:
Եվ այնուամենայնիվ, չենք կարծում, թե արժե լուրջ վերաբերվել այս «հետազոտությանը»: Շատ ավելի հավանական է, որ բրիտանական «Պոպուլուս» անվանման մեջ տառասխալ կա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել