HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձ` մանկապարտեզում

Երեկ Մեղրիի մանկապարտեզում արտակարգ դեպք է գրանցվել: Առաջին հարկում օձ է հայտնվել: Մանկապարտեզի աշխատակիցները սաներին տեղափոխել են երկրորդ հարկ: Օձին վնասազերծել չի հաջողվել: Սողունը մտել է հատակի տակ ու կորել: Մանկապարտեզի աշխատակիցների ենթադրությամբ` անհարթ հատակի ու բետոնի արանքներում սողուններն ու կրծողները բնավորվել են: Մեղրիի քաղքապետարանը ստիպված կլինի չնախատեսված ծախսեր անել. հիմնովին պետք է փոխել 2000 քմ մակերեսով հատակը: Պետք է քանդվի նաեւ բետոնե ծածկույթը: Մոտավոր հաշվարկներով` 7 մլն դրամ է պետք այս գործի համար: Այնինչ տեղական բյուջեն նման հնարավորություն չունի: Իսկ մինչ այդ առաջին հարկի խմբասենյակի երեխաները կմնան երկրորդ հարկում: Չնայած չի բացառվում, որ օձը բարձրանա երկրորդ հարկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter