HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴՆԹ-ով հաստատվեց

ԴՆԹ անալիզների արդյունքները հաստատել են, որ այս ամռանը Տրապիզոնի ջրացնքներից մեկում հայտնաբերված կնոջ դին ՀՀ քաղաքացի Աննա Դավթյանինն է: Այս մասին երեկ հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Ըստ Բալայանի` երիտասարդ կնոջ մարմինը Հայաստան տեղափոխելու համար այժմ փաստաթղթեր են պատրաստվում: 29-ամյա Աննա Դավթյանը, ով 6 ամսական հղի էր, այս տարվա ամռանը անհետացել էր Թուրքիայում: Հուլիսի 17-ին ամուսինը Աննային ուղեկցել էր մինչեւ ավտոկայան: Դրանից հետո երիտասարդ կնոջը ոչ ոք այլեւս չի տեսել: Օրեր անց երիտասարդ կնոջ դիակ էր հայտնաբերվել, որ այն աստիճան խոշտանգված էր, որ նրա ինքնությունը պարզելու համար ԴՆԹ անալիզ իրականացնելու անհրաժեշտություն էր առաջացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter