HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Facebook-ի ակտվիստները նամակ են հղում նախագահին

Facebook սոցիալական ցանցի «Մենք ենք այս քաղաքի տերը» խումբն իր անդամներին կոչ է անում հետեւյալ բովանդակությամբ նամակ հղել Սերժ Սարգսյանին` Նոր Նորքի «Վիշապների պուրակում» շինարարության վերաբերյալ: «Մեծարգո պարոն նախագահ, Հայցում ենք Ձեր օգնությունը և միջամտությունը Հայաստանի Հանրապետության մի շարք հիմնական օրենքների խախտումների կանխման մի մասնավոր դեպքի հարցում: Գայի պողոտայի «Վիշապների պուրակի» շուրջ 2000 քմ տարածքը ցանկապատվել էր, այգու նստարանները կոտրվել էին, արդեն սկսել են ծառեր հատել: Հարակից շենքերի զարմացած և իրենց պուրակը պաշտպանելու եկած բնակիչներին ասել էին, թե տարածքը ինչ-որ մեկը «վերցրել է», և որ այդ տեղում 18 հարկանի շենք է կառուցվելու: Բնականաբար, հարցը չի լուսաբանվում հեռուստատեսությամբ, հավանաբար ազդեցիկ են հասարակական այգի գնողները` շրջանցելով Հողային օրենսգրքում հասարակական այգիների և պուրակների օտարման արգելքը: Հարևան շենքերի բնակիչները, ՀԿ-ները, ինտերնետով ու մամուլից հարցին տեղեկացող ցանկացած ոք զարհուրում է անօրինությունից ու ցավում հերթական կորսվող բնության, մշակույթի, հանգստի գոտու ու ոտնահարված իրավունքի հերթական նշույլը: Խնդրում ենք միջամտել, կաշառված չինովնիկներին պատժել, կատարել օրենքով պահանջվող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (թեկուզ` համայնքի և հասարակության պահանջով) և կազմակերպել և արձանագրել հասարակական լսումներ: Մինչ ընթացակարգի ավարտը խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել շինարարական աշխատանքները դադարեցնելու և շին.տեխնիկան հանելու ուղղությամբ: Բոլոր պաշտոնապես լիազոր մարմիններին ահազանգել ենք` Քաղշին, մշակույթի, բնապահպանության նախարարություններ, թաղապետարան, ոստիկանություն, արդյունք չկա: Երկրորդական ենք համարում ՀՀԿ կապը քննարկելը այդ պուրակի հետ: Մենք դիմում ենք մեր երկրի նախագահին, մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության հայցով... «Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը», Հողային օրենսգրքի տառի կատարման հայցով, և առհասարակ, որ մենք, քաղաքացիներս հավատանք, որ մեր երկրում դեռ կա օրենք, որը ունի իր ուժը, իր պատշտպանն ու պատասխանատուն: Կանխավ շնորհակալ ենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter