Հրդեհներ` Ջերմուկում եւ Բազումի լեռնաշղթայում
Նոյեմբերի 23-ին` ժամը 14.09-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձոր մարզի Ջերմուկ քաղաքի Ադամյան փողոցի թիվ 1 հասցեում` «Թուրիս» առողջարանին հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.30-ին, մարվել` 14.35-ին: Այրվել են 11 ծառ և 400 քմ խոտածածկ տարածք:
Նույն օրը` ժամը 18.20-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում` Պուշկինի լեռնանցքից արևելք: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Վանաձոր քաղաքի հատուկ փրկարար ջոկատի հրշեջ-փրկարարները: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի մասնաճյուղի աշխատակիցները և Բազում գյուղի բնակիչները: Հրդեհը մարվել է ժամը 22.10-ին: Այրվել է 30 հա խոտածածկ տարածք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել