Թունավորվել է գազի թերայրումից
Նոյեմբերի 23-ին` ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ազատան գյուղի բնակչուհի, 1978 թ. ծնված Լուսինե Մ.-ն: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նա թունավորվել է տանը՝ բնական գազի թերայրումից: Կատարվում է նախաքննություն:
Նույն օրը` ժամը 11.00-ին, 1963 թ. ծնված Վարդան Ա.-ն դիմել է ոստիկանության Արթիկի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել իրեն պատկանող շինանյութի խանութ և հարմարեցված բանալիով մետաղյա պահարանը բացելով՝ գողացել 300.000 դրամ: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված, նախկինում դատապարտված Հայկարամ Դ.-ն: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել