Հանձնել է պատերազմի ժամանակ ձեռք բերած զինամթերքը
Երեկ` ժամը 11.40-ին, 1955 թ. ծնված Բորիս Հ.-ն ոստիկանության Թալինի բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 4 նռնակ, նռնակի պայթուցիչ, ինքնաշեն նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 2 պահունակ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 60 և 7,62 մմ տրամաչափի 76 փամփուշտներով լիցքավորված ժապավեն և հայտնել, որ զինամթերքը ձեռք է բերել 1993-1994 թթ. ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել