«ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ» ֆիլմը՝ Flash Forward մրցույթում
Ռեժիսոր Միքայել Վաթինյանի և պրոդյուսեր Արմինե Անդայի «ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ» լիամետրաժ գեղարվեստական կինոնախագիծը դեռ 2007 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» կինոֆորումի մասնակից էր: Այդտեղից էլ այն բոլոր ռեգիոնալ նախագծերից ընտրվեց մասնակցելու և ներկայացվելու Պուսանի միջազգային կինոփառատոնի համատեղ արտադրության կինոպլատֆորմին:
Այն առաջին հայկական կինոնախագիծն էր, որ ներկայացվեց Պուսանում, միանգամից ստանալով նաև մրցանակ` Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի, Պուսանի միջազգային կինոփառատոնի և ասիական կինոշուկայի կոցմից:
Կինոնախագիծը հրավիրվեց ներկայացվելու շատ բարձրակարգ կինոփառատոներում: Ֆիլմն իրականացվեց «Հոշկի ֆիլմ» կինոընկերության կողմից` Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի, զարգացվելով նաև Եվրոպական աուդիովիզուալ նախաձեռնության շրջանակներում, որտեղ դարձյալ առաջին հայկական կինոնախագիծն էր:
Ֆիլմի հիմնակազմը սցենարի հեղինակ և ռեժիոր Միքայել Վաթինյանից ու համա-սցենարիստ, պրոդյուսեր և գլխավոր դերակատար Արմինե Անդայից բացի, ընդգրկում է բեմադրող օպերատոր Թամամ Համզային /Սիրիա/, բեմադրող նկարիչ Իվանա Կրչադինացին /Սերբիա/, կոմպոզիտոր Արթուր Մանուկյանին, որը նաև ռեժիսորի անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի` «ԲՈԺՈ»-ի կոմպոզիտորն է:
2011 թվականի հոկտեմբերին աշխարհից ընտրված 10 լիամետրաժ ֆիլմերի շարքում «ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ» ֆիլմը կունենա համաշխարհային պրեմիերա Հարավային Կորեայում` աշխարհի ամենահեղինակավոր և ամենակարևոր փառատոներից մեկի` Պուսանի միջազգային կինոփառատոնի Flash Forward /Մեջբերում ապագայից/ մրցույթում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել