HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Նորվեգիայի դեսպանին

Նոյեմբերի 24-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան (նստավայրը` Մոսկվա) Կնութ Հաուգեի և դեսպանության խորհրդական Գիրիդ Սելիուսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, կոռուպցիայի հաղթահարման ուղիները: Անդրադարձ է եղել նաև երկրում ժողովրդավարության վիճակին: Լևոն Զուրաբյանը բարձրացրել է քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների ազատության ապահովման, ինչպես նաև «Ա1+» հեռուստաընկերության վերաբացման հարցում Հայաստանի պարտավորությունների կատարման հարցը և այդ ուղղությամբ ներդնելիք ջանքերի անհրաժեշտությունը, ինչպես նաև տարբեր միջազգային կառույցներում Նորվեգիայի դիրքորոշման կարևորությունը: Քննարկվել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter