Բացահայտվել են սպանության, խարդախության եւ խուլիգանության դեպքերը
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության մեկ, խարդախության 38 և խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 63 դեպքից բացահայտվել է 58-ը, գողության 56 դեպքից` 37-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և ավազակային հարձակման մեկական, մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության` 8 և խարդախության 2 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 69-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել