HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էյ Թի Փի» սկսում է հազվադեպ հանդիպող և վտանգված ծառատեսակների բազմացումը իր տնկարաններում

Արմինե Թոխմախյան, Ջեյսոն Սողիկյան 

Բնապահպանության միջազգային միությունը (IUCN) սկսել է  իր «վտանգված տեսակների կարմիր ցուցակի» տպագրումը սկսած 1963թ-ից: IUCN-ը լիազորված է աշխարհի մասշտաբով տրամադրել բույսերի և կենդանական տեսակների պահպանման կարգավիճակի տվյալներ, և այսպիսով կարմիր ցանկը պարբերաբար հրատարակվում է` որպես բնապահպանական ամենամատչելի գույքագրում: Շատ երկրներ կամ կազմակերպություններ կազմում են իրենց կարմիր ցանկը` տեսակների ոչնչացման ռիսկը ավելի փոքր աշխարհագրական տարածքի շրջանակներում  գնահատելու համար:

ՀՀ Բնապահպանության նախարարությունը հրատարակեց երկհատորանի «Հայաստանի բույսերի և կենդանիների կարմիր գիրքը» 2010 թ-ին: «Մեր երկրի գրավչությունը և նրա բնակչության բարեկեցությունը ուղղակիորեն կապված են իրենց բնական հարստություններից, մեր բնության շքեղությունից», գրում է ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը գրքի առաջաբանում:  Կարմիր գրքի հրատարակումը մեկ այլ առաջընթաց քայլ է տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման և վերականգնման գործում: 

Հայաստանում կան մոտ 3,600 բուսատեսակներ և դրանցից 123-ը էնդեմիկ են և այլևս ոչ մի տեղ չեն հանդիպում: Համաձայն մասնագետների այս բույսերը կարող են դառնալ վտանգված տեսակներ մի շարք ազդեցությունների պատճառով, որոնցից են`անտառահատումը, ջրային ռեսուրսների օգտագործման չարաշահումը և հողօգտագործումը, որը բնակատեղի է հանդիսանում բուսական և կենդանական աշխարհի համար: Նոր Կարմիր գիրքը ներառում է 452 բույսերի և 40 սնկերի տեսակներ, որոնք հազվադեպ են հանդիպում, ինչպես նաև 223 բուսատեասկներ որոնք կանգնած են անհետացման վտանգի առջև: 

« Ի պատասխան տեղական բուսատեսակների կորստի սպառնալիքի «Էյ Թի Փի» ԲՀ-ը (Հայաստան ծառատունկ ծրագիր) մշակել է մի ռազմավարություն, համաձայն որի իր բոլոր երեք տնակարաններում բազմացվում են միայն բնիկ բուսատեսակներ», բացատրում է «Էյ Թի Փի» ԲՀ-ի տնկարանային ծրագրի ղեկավար Սամվել Ղանդիլյանը: «Միակ բացառությունը թերևս «բնիկ դարձված» ծառատեսակներն են, որոնք մեր տարածաշրջանում հայտնվել են շատ վաղուց, ոչ միայն բացասական ազդեցության չունեն բնական էկոհամակարգի վրա,  այլ նաև ապահովում են լրացուցիչ եկամուտ (օրինակ պտղատու ծառերը)

 «Էկոհամակարգը բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների մի ամբողջություն է, որ ապրում, սնվում և փոխհարաբերվում են  շրջակա միջավայրի միևնույն ֆիզիկական բաղադրիչներով, ինչպիսիք են հողը, ջուրը, օդը և արևի լույսը: Երբ առաջադրվում է նոր բուսատեսակ, որը բնիկ չէ տվյալ տարածքի համար, կա վտանգ,որ այն բացասաբար կազդի տեղական էկոհամակարգի վրա` ստեղծելով ոչ այնքան հարմար միջավայր տեղական կամ բնիկ տեսակների համար», ավելացնում է Ղանդիլյանը:

«Վերջին տարիներին մենք նկատում ենք, որ շատ էնդեմիկ տեսակներ, որոնք ընկած են մեր տեղական էկոհամակարգի հիմքում , կամ անհետացել են կամ կտրուկ նվազել է դրանց քանակը:   Բնիկ կամ բնիկ դարձած տեսակները օժտված են այնպիսի հատկանիշներով, որոնց շնորհիվ նրանք հեշտությամբ բազմանում են տեղական  պայմաններում առանց որևէ բացասական հետևանքի: Այս պատճառով «Էյ Թի Փի» ԲՀ-ի համար առաջնային է իր տնկարաններում և ծառատունկի ծրագրերում բնիկ բուսատեսակների աճեցումը»: 

«Էյ Թի ՓԻ» ԲՀ-ն սկսել է հատուկ ուշադրություն դարձնել վտանգված բուսատեսակների բազմացմանը իր Կարինի և Խաչփառի տնկարաններում: Դրանք ներառում են ինը բուսատեսակներ, որոնք տեղ են գտել Կարմիր գրքում, իսկ երկու բուսատեսակ ընդանրապես անհետացման սպառնալիքի առաջ են կանգնած», նշում է Ղանդիլյանը: Այս երկու բույսերն են ալպիական թխկին (lat. Acer Thrautvetteri) և վարդի մի հազվադեպ տեսակ (lat. Rosa Gaenuspherica)

«Մեր տնկարանները ծառայում են Հայաստանի համայնքներին տրամադրելով պտղատու և դեկորատիվ ծառեր ավելի քան 900 համայնքային տարածքների համար», նշում է «Էյ Թի Փի» ԲՀ-ի Երևանի գրասենյակի տնօրեն Արեգ Մաղաքյանը: «Շատ շուտով  մենք կարող ենք հանդիպել Կարմիր գրքում տեղ գտած որոշ բուսատեսակների  Հայաստանի տարբեր դպրոցների և եկեղեցիների բակերում  կամ պուրակներում»:

«Էյ Թի Փի» ԲՀ-ի հաջորդ հավակնոտ նախաձեռնությունն է հայկական այսպես կոչված պապենական պտղատու ծառատեսակների վերականգնումը: Անցյալում Հայաստանը հարուստ էր խնձորենու, տանձենու և ծիրանենու զանազան տեսակներով: Այս պտղատուների շատ տեսակներ այժմ հազվադեպ են հանդիպում, ուստի մի շարք միջոցառումներ են իրականացվում պահպանելու պապենական ծառատեսակները անհետացումից: 

«Անցյալ տարի մենք սկսեցինք պապենական ծառերի արտադրությունը «Էյ Թի Փի»-ի Կարին և Խաչփառ տնկարաններում», նշում է Մաղաքյանը: «2010թ-ին մենք հաջողությամնբ պատվաստեցինք խնձորենու Փարվանա և Շաքարենի, տանձենու Մալաչա և Ձմեռնուկ,  ինչպես նաև ծիրանենու Երևանի և Սաթենի տեսակները, որոնք գալիք տարիների ընթացքում կտրամադրվեն համայնքներին: Հայատանը կանաչապատելու մեր առաքելության շրջանակներում «Էյ Թի Փի»-ն պարտավորություն ունի պահպանելու մեր թանկարժեք կենսաբազմազանությունը տնկելով բնիկ և վտանգված ծառատեսակներ ամբողջ երկրով:

Մեկնաբանություններ (2)

Joseph Matossian
Armenia Tree Project, supported by the donations of Armenians in the diaspora, is an exemplary,efficient, effective and productive organization to keep Hayastan healthy and....green
Kavor
Bravo Armenia Tree Project! One of the best Diasporan-led projects in Armenia today.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter