HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք «Հետք» շաբաթաթերթում

  • Բարի տարեդարձ Մոնթէ
Արդէն տասնեօթ տարի է, որ ծննդեանդ և մեկնումիդ օրերուն ես քեզմէ մասնիկ մը կը բաժնեմ քու այնքան սիրած մեր ժողովուրդին հետ: Տեսակ մը հետդ հաղորդակցուելու, քեզի հաշուետու ըլլալու և իրավիճակին բաց աչքերով նայելու օրեր են ասոնք: (Հեղինակ` Սեդա Գպրանյան-Մելքոնյան)
  • Կարեն Ճշմարիտյանը կզբաղվի մարտկոցների արտադրությամբ
Նոյեմբերի 23-ին Երևանում պաշտոնապես բացվեց մարտկոցներ արտադրող «Էլբատ» ձեռնարկությունը: Հայ-գերմանական  «Էլբատ» ՓԲԸ- սեփականատերերն են  առեւտրի եւ տնտեսական զարգացման նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը (24%), ձեռնարկության տնօրեն Սամվել Աբրահամյանը (25%), եւ «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը (51%):  (Հեղինակ` Էդիկ Բաղդասարյան)
  • «Հայկական ընկերությունն ինձ խաբել է»
Բուլղարացի Կանիո Պիրոնկովը բուլղարական «Ասիա Կարգո» (Asia Kargo LTD) միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության տնօրենն է: Այս տարվա հուլիսին «Ասիա Կարգո» ընկերությունը հայկական «JIT Express» ընկերությունից Գերմանիայից եւ Ավստրիայից 10 մեքենա ապրանք փոխադրելու պատվեր է ստացել: Սակայն «JIT Express»-ը մինչ օրս չի վճարել պատվերի արժեքի կեսից ավելին` 30 850 եվրո: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
  • Գնդի որդին
Անչափահաս ազտամարտիկների մասին տեղեկություններ հավաքելու ժամանակ ինձ պատմեցին Մուշո անունով մի տղայի մասին: Նրան ճանաչողները մի քիչ մտածելուց հետո հիշում էին` դա այն տղան չէ, որ տանկի վրա  նստած խոսում էր հեռուստացույցով: (Հեղինակ` Քնար Բաբայան)
  • Կալնավայրում գտնվող որդուն «նվիրել» է անչափահաս աղջկան
Աննան ազատամարտիկի կին է, ունի 5 երեխա, որոնցից չորսը հաշմանդամ են, երեքը` անչափահաս: Հանրային հեռուստաընկերությունն այս տարի նրա ծանր ու սոցիալապես անապահով կայնքի մասին նույնիսկ ռեպորտաժ է հեռարձակել, մինչդեռ հենց այդ ընթացքում Աննայի գործն առաջին ատյանի դատարանում էր: Վերջինս մեղադրվում է անչափահաս Գոհարին պոռնկության մեջ ներգրավելու եւ սեռական շահագործման ենթարկելու համար: (Հեղինակ` Արարատ Դավթյան)
  • Ձկնաբույծները վշտի մեջ են
Այս տարվա անցնող 10 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է մոտ 263 տոննա ձուկ: Այս թիվը, ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Հետքին» տրամադրած տվյալների, gերազանցում է նախորդ 4 տարիների ձկան արտահանման ցուցանիշներին միասին վերցրած: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
  • Տաթեւ. ինչպես են տնօրինվում «գերակա շահ» հռչակված հողերը
12 հալիձորցիներ արդեն մեկ տարի է` ընդդիմանում են գերակա շահ հռչակված իրենց սեփականությունը հանդիսացող հողերը վաճառել «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոն հայտարարված տարածքում շինարարություն իրականացնող «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադիմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ին: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
  • «Թվում է` իմ աչքի առաջ  Շայդուլինը իմ տունն է քանդում»
Հարցազրույց Սանահինի երկաթուղային դեպոյի տնօրենի տեղակալ Ռոբերտ  Ճուղուրյանի  հետ (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)
  • Երկու ընտանիք վարկերի պատճառով տուն է վաճառել
Արարատի մարզի Հովտաշատ գյուղում միայն «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկն» ունի 270 վարկառու: Գյուղացիներն այլ վարկային կազմակերպություններից նույնպես վարկեր վերցրել են: Վարկերի պատճառով գյուղից Զոհրաբ Քավշանյանի եւ  Յուրիկ Պապիկյանի ընտանիքները վաճառել են իրենց տները, փակել են վարկի գումարներն ու լքել են Հայաստանը: Գյուղից մի հոգի էլ սեփականաշնորհված հողն է վաճառել: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
  • Գյուղացիներն ունեզրկվում են
Այս տարվա ընթացքում Ալավերդու 5 բանկերի կողմից վարկառուների դեմ բռնագանձման պահաջով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է 116 հայց, որից 97-ը «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկե ՓԲԸ-ի կողմից:  (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter