«Եհովայի վկայի» դատապարտումը եղել է Կոնվենցիայի պահանջներին համապատասխան
ՀՀ քաղաքացի, «Եհովայի վկա» Վահան Բայադյանը 2,5 տարվա ազատազրկման է դատապարտվել զինծառայությունից խուսափելու համար: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ Բայադյանին դատապարտելը համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին:
Ստուգումներ` կառավարության բարեգործական հանձնաժողովում
Թերթին հասած տեղեկություններով` ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում ՀՀ կառավարության բարեգործական հանձնաժողովում և հատ առ հատ ստուգում բոլոր փաստաթղթերը:
Նշենք, որ բարեգործական հանձնաժողովն է որոշում` որ գործունեությունն է բարեգործություն, որը` ոչ, և նրա որոշմամբ են բարեգործական կազմակերպություններն ազատվում հարկերից ու մաքսատուրքերից:
Նշենք նաև, որ հանձնաժողովի նախագահն է կառավարության վարկային մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ Սիմոն Տեր-Սիմոնյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել