HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերին չեն սիրում

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության պետը հայտարարել է, թե «ՌԴ տարածքում օտարերկրյա քաղաքացիներից ամենաշատը հանցագործություններ են կատարում Հայաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիները»: «ՉԻ» - Մեր ջերմ ողջույնները Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Եթե հիշում եք` ընդամենը մի շաբաթ առաջ նա հայտարարեց, թե Ռուսաստանում ազգային փոքրամասնություններից ամենաօրինապաշտը հայերն են: Փաստորեն, պատասխանը շատ չուշացավ: Իրականում բոլորն էլ, իհարկե, գիտեն, որ հանցագործությունն ազգություն չունի, և կատարյալ հիմարություն է հանցագործներին ըստ ազգային պատկանելության բաժանելը: Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանի իշխանությունները նման հայտարարություններով պարզապես իրենց վերաբերմունքն են արտահայտում տվյալ երկրի նկատմամբ ու նաև ուղղորդում տվյալ ազգության նկատմամբ ռուսների վերաբերմունքը: Այսինքն` սա, ըստ էության, քաղաքական հայտարարություն է, և մեզ պիտի մտահոգի այն հարցը, թե այդ ո՞ր օրվանից վրացիներն ու ադրբեջանցիներն ավելի օրինապաշտ դարձան, քան հայերը, և ո՞րն է այս փոփոխության պատճառը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter