HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արհեստական արբանյակը»` բեմում

Նոյեմբերի 24-ին Երևանի պետական դրամատիկական թատրոնում կայացավ ժամանակակից հայ գրող Դօրիանի «Արհեստական արբանյակը» պիեսի պրեմիերան: Ինչպես և հեղինակի նախորդ պիեսի բեմադրության ժամանակ, այս անգամ նույնպես դահլիճը լեփ-լեցուն էր: Հանդիսատեսը վերջապես բացահայտեց, թե ով և ինչու է վաճառել Գլենդելից Հայաստան վերադարձած Արսենին և երևանաբնակ Լիլիթին միևնույն բնակարանը: «Եթե անկեղծ լինեմ, ես նման արդյունքի չէի սպասում,- խոսելով ներկայացման մասին, նշում է պիեսի հեղինակ Դօրիանը: Չափազանց տպավորված եմ Հայկ Ստեփանյանի և Արմինե Գաբրիելյանի բեմական խոսքով և խաղով: Որոշել եմ հաջորդ իմ պիեսում հատուկ նրանց համար գլխավոր դերեր ստեղծել: Անսպասելի էր նաև հաղորդավարի կերպարում Լիանա Ավագյանի դերակատարումը, քանի որ դերը տղամարդու համար էի նախատեսել և ապշած էի` բեմում աղջկա տեսնելով: Բայց ամենաոգեշնչողն, իհարկե, դահլիճի արձագանքն էր: Կարծում եմ, շնորհիվ մեր հանդիսատեսի, «Արհեստական արբանյակին» դեռ երկար թռիչք է սպասում»: Ներկայացման ռեժիսոր Ֆրունզե Գևորգյանն ավելացնում է, որ հաջող պրեմիերայից հետո «Արհեստական արբանյակն» անպայման կշարունակվի ցուցադրվել: «Արհեստական արբանյակը» դեկտեմբեր ամսին կրկին բեմ բարձրացնելու համար»: Այս մասին տեղեկացնում է «Արհեստական արբանյակը» թատերական նախագծի մամլո քարտուղարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter