Հրդեհ` պոնչիկանոցի հարևանությամբ
Նոյեմբերի 24-ին` ժամը 22.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ ստացվել, որ պոնչիկանոցի հարևանությամբ հրդեհ է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բռնկված հրդեհից այրվել են Կորյունի փողոցի թիվ 23, 23/1, 23/2 և 23/3 տները, իսկ Կորյունի 23 տան բնակչուհի Սիրանուշ Ս.-ն հրդեհի ժամանակ տանը վայր է ընկել և ստացել ծնկահոդի սալջարդ վնասվածք:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ընդհանուր առմամբ 21 հրշեջ հաշվարկ:
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել